Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում քրդերի առաջնորդին 142 տարվա ազատազրկում է սպառնում

21:05, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Թուրքիայում քրդերի առաջնորդին 142 տարվա ազատազրկում է սպառնում
     Անկարայում սկսվել է Քրդական դեմոկրատական կուսակցության համանախագահ Սալահադդին Դեմիտրաշի դատական գործը, հաղորդում է DW-ն:
     Քրդական կուսակցության ղեկավարը ձերբակալվել է 2017թ., նրան մեղադրում են ահաբեկչություն իրականացնելու համար: Այժմ նա գտնվում է մեկուսարանում: Նրան առաջարկվել է տեսակապի միջոցով մասնակցել իր դատավարությանը, քաղաքական գործիչը, սակայն, հրաժարվել է:
     Հաղորդվում է, որ մեղադրող կողմը պատրաստվում է 142 տարվա ազատազրկում պահանջել Դեմիտրաշի համար:
5501 | 0
Facebook