Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թիլերսոնը ողջունում է Սարգսյան-Ալիև բանակցությունները

15:40, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Թիլերսոնը ողջունում է Սարգսյան-Ալիև բանակցությունները
     «ԱՄՆ-ն աջակցում է ԼԵռնային Ղարաբաղի կարգավարման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, և մենք պետք է այդ ուղղությամբ առաջխաղացման հասնենք»,- ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների հետ Վիենայում կայացած հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
     Նա նշել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, համաձայն որոնց՝ շփման գծում լարվածությունը պետք է թուլացվի: «Բանակցություններում հաջողության հնարավոր է հասնել միայն քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
4873 | 0
Facebook