Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրկուտսկում տղամարդը շփոթել է բնակարանն ու կնոջ սիրեկանի փոխարեն սպանել անծանոթի

14:25, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Իրկուտսկում տղամարդը շփոթել է բնակարանն ու կնոջ սիրեկանի փոխարեն սպանել անծանոթի

ՌԴ Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքի բնակիչը սպանել է անծանոթ մարդու՝ կարծելով, թե նա իր կնոջ սիրեկանն է:

Life-ի հաղորդմամբ՝ 25-ամյա հարբած տղամարդը որոշել է գնալ իր կնոջ տուն, ում հետ այդ պահին ապրելիս չի եղել: Տղամարդը ցանկացել է խոսել կնոջ նոր սիրեցյալի հետ: Նա երկար ժամանակ բնակարանի դռան զանգն է տվել, և երբ այն բացվել է, դանակով հարվածել է դուռը բացած տղամարդու սրտին: Պարզվել է, որ տղամարդը շփոթել է տները և սպանել ոչ թե իր կնոջ սիրեցյալին, այլ անծանոթ մարդու:

«Տեսնելով, որ դանակի հարված է հասցրել ուրիշի, նա գնացել և սկսել է փնտրել ճիշտ մարդուն: Զոհը մահացել է դեպքի վայրում», - հայտնել են դատարանից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել «սպանություն» հոդվածով և դատապարտվել 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:

Նա խոստովանել է, որ սթափ լինելու դեպքում հանցագործությունը տեղի չէր ունենա:

8142 | 0
Facebook