Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գծերը

13:50, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Վրաստանում գողացել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գծերը

Վրաստանում 3 մարդ է ձերբակալվել Մարաբդա-Կարցախի հատվածում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու գծերի գողության համար, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ի կայքը:
     Հանցագործությունը տեղի է ունեցել Նինոծմինդա քաղաքում (Սամցխե Ջավախքի մարզ):
     Հանցագործները «Դեմիրիոլ սերվիս» ընկերության աշխատակիցներ են եղել: Այդ ընկերությանն են պատկանում Մարաբդա-Կարցախի հատվածի երկաթուղային գծերը:
     Գողացված երկաթուղային գծերն առգրավվել են:
     Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ «մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ գողություն» հոդվածով, որի համար 4-7 տարվա ազատազրկում կարող է սպառնալ:

12296 | 0
Facebook