Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն սպառնալիք է աշխարհի համար». Բոլիվիայի նախագահ

11:35, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
«ԱՄՆ-ն սպառնալիք է աշխարհի համար». Բոլիվիայի նախագահ

Վաշինգթոնի կողմից Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը միջազգային իրավունքի նորմերի խախտում է և հաստատում է այն փաստը, որ Միացյալ Նահանգներն սպառնալիք է ողջ աշխարհի համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը:
     «Դուրս գալով Փարիզյան համաձայնագրից, հրաժարվելով ներգաղթյալների հարցերով միջազգայն բանակցություններից, իսկ այժմ էլ Երուսաղեմի հարցով միակողմանի որոշում ընդունելով՝ ԱՄՆ-ը հաստատել է, որ սպառնալիք է աշխարհի, արդարության և մայր Երկրի համար»,- ասել է Մորալեսը:
     Նա նաև իր աջակցությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդին՝ հայտարարելով, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի մինչև 1967թ. երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանների վրա հիմնվելով:

4512 | 0
Facebook