Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հետ պատերազմն անխուսափելի է անվանել

11:15, հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հետ պատերազմն անխուսափելի է անվանել
     Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ Կորեական թերակղզում պատերազմն անխուսափելի է, հաղորդում է Интерфакс»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
     Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները վկայում են, որ պլանավորվում է հարված հասցնել ԿԺԴՀ-ի ուղղությամբ: «Այդ թշնամական հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախազգուշացում այն մասին, որ մենք պետք է պատերազմի պատրաստվենք Կորեական թերակղզում»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
     Փհենյանում նշել են նաև, որ չեն ցանկանում պատերազմել, բայց և չեն թաքնվի պատերազմից:
6021 | 0
Facebook