Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները կանխել են երկրի վարչապետ Թերեզա Մեյի վրա մահափորձը, հաղորդում է Sky News-ը:
Հեռուստաընկերությունը նշում է, որ մահափորձը նախապատրաստում էին իսլամիստները: Ոստիկանության հաղորդմամբ՝ նրանք մտադիր էին ինքնաշեն պայթուցիկ սարք պայթեցնել Դաունինգ սթրիթում, որտեղ տեղակայված է Մեյի նստավայրը, և այդ քաոսի ընթացքում սպանել վարչապետին:
Ինչպես նաև հաղորդվում է, որ անցած շաբաթ 2 կասկածյալ է ձերբակալվել՝ 20-ամյա մի տղամարդ, որն ապրում է Լոնդոնի հյուսիսում, և նրա 21-ամյա հանցակիցը՝ Բիրմինհեմի հարավ-արևելքից: Նրանց ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանք է առաջադրվել: