Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սերժ Թանկյանը մտադիր է հայկական սուրճի բրենդ ստեղծել

14:40, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Սերժ Թանկյանը մտադիր է հայկական սուրճի բրենդ ստեղծել
     System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է հայկական սուրճի բրենդ ստեղծել:
     «Ես մի գաղափար ունեմ՝ ստեղծել հայկական սուրճի բրենդ, քանի որ դա այն է, ինչ ես իսկապես սիրում եմ: Ընդհանրապես կան բազմաթիվ գաղափարներ, որոնք կցանկանայի իրականացնել: Տեսնենք, թե ինչի դա կհանգեցնի»,- ռուսական Expert պարբերականին ասել է Թանկյանը:
     Նա նաև պատմել է նվագախմբային երաժշտության ոլորտում իր փորձերի, ամերիկյան «Ոչնչացնելու մտադրություն» և ռուսական «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմերում աշխատանքի, հասարակական գործունեության, ինչպես նաև այն մասին, որ իր կյանքում ամենագլխավորը կմնան ընտանիքն ու իր որդին, հաղորդում է rusarminfo.ru-ն:
12291 | 0
Facebook