Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը «Տարվա մարդ» է ճանաչվել

14:15, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը «Տարվա մարդ» է ճանաչվել
     Time ամսագրի ընթերցողների օնլայն քվեարկության արդյունքներով 2017թ. «Տարվա մարդ» է ճանաչվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:
     Արքայազնի օգտին է քվեարկել լսարանի 24%-ը:
     Նշենք, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը ղեկավարում է նոյեմբերի 4-ին ստեղծված՝ կաշառակերության դեմ պայքարի հարցերով հանձնաժողովը, որը ստեղծման հաջորդ օրը փողերի լվացման մեղադրանքով ձերբակալել էր արքայական ընտանիքի 11 անդամի և ավելի քան 40 հայտնի պետական գործիչի և ազդեցիկ նախկին պաշտոնյայի ու գործարարի:
     Երկրորդ տեղն է զբաղեցրել #MeToo (Ես նույնպես) քարոզարշավի մասնակիցները՝ սոցցանցերի օգտատերերը, որոնք պատմել են, թե ինչպես են սեռական ոտնձգությունների զոհ դարձել: Նրանք ստացել են ընթերցողների ձայների 6%-ը:
     Երրորդ տեղը 5% ձայներով կիսել են ամերիկացի ֆուտբոլիստ Քոլին Քափերնիկը, ՌԴ գործով ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ու «Երազողները» (Dreamers)՝ երիտասարդ մարդիկ, որոնց ԱՄՆ-ն են տեղափոխել երկիր անօրինական ժամանած ծնողները:
     Անցած տարի քվեարկության արդյունքներով հաղթել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
9815 | 0
Facebook