Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Միջազգային

Սաակաշվիլին իր տան տանիքին ձերբակալվել է

12:20, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին իր տան տանիքին ձերբակալվել է
     Կիևում ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին, հաղորդում է ուկրաինական «Страна» պարբերականը:
     Քաղաքական գործչի ձերբակալության մասին «Громадське»-ի եթերում հայտնել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտոր Չումակը:
     Պարբերականի հաղորդմամբ՝ ձերբակալությունից հետո Սաակաշվիլիի տան մոտ ծեծկռտուք է սկսվել, պայթյուն հիշեցնող ձայներ են լսվել: Քաղաքական գործչին նստեցրել են մեքենան:
     Ավելի վաղ Սաակաշվիլիի տանն իրավապահները խուզարկություն էին անցկացրել, որի ժամանակ նա սպառնացել էր ցած նետվել իր տան տանիքից:
7844 | 0
Facebook