Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջիգարխանյանը հրաժարվել է կանանցից

12:15, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Ջիգարխանյանը հրաժարվել է կանանցից
     ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն «Антенна телесемь» պորտալի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է երիտասարդ կնոջ հետ ամուսնալուծությունը փոխել իր կյանքը: Բաժանվելով կնոջից՝ Ջիգարխանյանն իրեն ավելի լավ է զգում:
     «Ամուսնալուծվեցի և երիտասարդացա: Հյուր եմ գնում, ճաշում եմ: Նաև այս ժամանակահատվածում իմաստնացել եմ և ապահովագրվել: Բնակարանը, որն ինձ նվիրել էր Սողոմոնյանը, գրանցել եմ մեկ այլ ընկերոջս անունով, որպեսզի նա (Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան) այդ բնակարանը ևս չխլի»,- ասել է Ջիգարխանյանը: Իսկ այժմ դերասանը սպասում է, թե երբ բնակարանն իր անունով կվերագրանցեն:
     Դերասանի խոսքով՝ իրեն մտահոգում է այն փաստը, որ նախկին կինն ապրում և հոգ էր տանում իր մասին միայն անշարժ գույքի պատճառով:
     «Հիասթափությունը չափազանց մեծ է, որպեսզի կրկին որևէ կնոջ հետ ապրեմ»,- խոստովանել է արտիստը: «Մենք համատեղ ունեցվածք չունենք. նա ամեն ինչ գողացել է ամուսնալուծությունից առաջ»,- հավելել է նա:
     Իսկ ահա Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան պորտալի հետ զրույցում ասել է, որ կմիանա նախկին ամուսնու հետ, սակայն միայն հարևանի կարգավիճակով: Նրա խոսքով՝ դերասանը կարող է ապրել իր հետ «բարիդրացիաբար»՝ 3 բնակարաններից մեկում: Վիտալինան նաև հրաժարվել է Փարիզ ուղևորությունից, և այժմ նոր թատրոն է փնտրում, որտեղ կարող է բեմադրել իր ներկայացումները, հաղորդում է Woman's day-ը:
8615 | 0
Facebook