Facebook ընկերությունը նոր հավելված է ներկայացրել, որը ստացել է Messenger Kids անվանումը:
Այն թույլ է տալիս երեխաներին և դեռահասներին փոխանակվել հաղորդագրություններով և տեսազանգերով առանց հաշվի գրանցման:
Նոր մեսենջերը դեռևս հասանալի է միայն ԱՄՆ-ի տարածքում և միայն iOS-ի օգտատերերի համար:
Շուտով կհայտնվի նաև Android տարբերակը:
Այդպիսով, երեխաները կկարողանան բողոքել այն օգտատերերի դեմ, ովքեր շփման ժամանակ կոպիտ վարք են ցուցաբերում: Բացի այդ, մեսենջերում կբացակայի գովազդը: