Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսի տարածքից Իսրայելի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել

11:10, երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2017 թ.
Եգիպտոսի տարածքից Իսրայելի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել

Իսրայելի բանակը հայտնել է, որ Եգիպտոսի սահմանակից շրջաններից երկրի հարավի ուղղությամբ 2 հրթիռ է արձակվել, հաղորդում է Times of Israel-ը:
     Նշվում է, որ Սինայի թերակղզուց մեկ հրթիռ է արձակվել, ապա դրան հետևել է երկրորդը: Բանակի տեղեկություններով՝ երկու հրթիռները հարված են հասցրել անապատային շրջանին:
     Զոհեր և ավերածություններ չկան:
     Սահմանակից շրջաններում գործում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, որն այս տարի արդեն մի քանի հրթիռային հարված է հասցվել այդ տարածքից:

8020 | 2
Facebook