Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատախազը ռուս նախկին նախարարից պահանջել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավարին վերադարձնել 2 միլիոն դոլարը

17:30, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Դատախազը ռուս նախկին նախարարից պահանջել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավարին վերադարձնել 2 միլիոն դոլարը

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դատավարության ժամանակ դատախազը պահանջել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինին վերադարձնել 2 միլիոն դոլարը, որը որպես կաշառք ստացել է Ուլյուկաևը, հաղորդում է Regnum-ը:
     Հանդես գալով Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում՝ դատախազը պահանջել է Ուլյուկաևին մեղավոր ճանաչել և որպես պատիժ ազատազկել 10 տարով:
     Որպես հավելյալ պատիժ՝ նա նաև առաջարկել է նախկին նախարարից առգրավել 500 միլիոն ռուբլի, ինչպես նաև զրկել դասային աստիճանից և պետական պարգևներից:

5675 | 0
Facebook