Ավելի քան 20 մարդ է զոհվել, շուրջ 100-ը վնասվածքներ ստացել Հնդկաստանի հարավ-արևմուտքին պատուհասած արևադարձային «Օքհի» ցիկլոնի հետևանքով, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ևս մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում:
Փրկարարների տեղեկություններով՝ փոթորիկն ամբողջությամբ ոչնչացրել է 70 տուն, ևս 1,1 հազարը վնասվել:
Վերջին օրերին ընդհանուր առմամբ մոտ 700 մարդ է փրկվել: