Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է բանտ նստել Վրաստանում

09:55, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է բանտ նստել Վրաստանում
     Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն իրեն կարող են արտաքսել երկրից արդեն մյուս շաբաթ, հաղորդում է РИА Новости-ն:
     «Նրանք ծրագրում են ինձ երկրից արտաքսել: Նրանք համատեղ գործողություններ են անցկացնում վրացական, ռուսական և ուկրաինական հատուկ ծառայությունների հետ»,- ասել է Սաակաշվիլին:
     Նրա խոսքով՝ արտահանձնման դեպքում նա կնախընտրի Վրաստանը:
     «Ցանկանում են ինձ բռնել և ասել. «Ահա Վրաստանում քո դեմ գործեր կան, մենք քեզ առաջարկում ենք Լեհաստան կամ Նիդերլանդներ»: Իսկ ես նրանց կասեմ, որ կնախընտրեմ Վրաստանը»,- նշել է քաղաքական գործիչը: Բացի այդ, նա հայտարարել է, որ պատրաստ է Վրաստանում բանտ նստել:
     Ըստ նրա՝ իր դեմ սադրանքներ են նախապատրաստվում:
5921 | 0
Facebook