Մի անգամ փոքրիկ աղջնակ Լիլիի կյանքում իրական հրաշք է տեղի ունենում, նրա պատրաստած ձնեմարդը կենդանանում է ու ստվերների կախարդանքի միջոցով պատմում հետաքրքիր պատմություններ ու հեքիաթներ: Տարվա տաք եղանակներին ձնեմարդին փրկելու համար աղջիկը նրան տեղավորում է հին սառնարանի մեջ ու ամեն տարի ձմռանը դարձյալ հանում: Անցնում են տարիներ, և մեծահասակների անխուսափելի հոգսերն ու ծանր առօրյան մոռացնել են տալիս վաղեմի ընկերոջ գոյությունը: Սակայն մի օր նա հիշում է իր մանկության ձնեմարդին: