Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ԴԱԻՇ-ին զոհ դարձած եզդիների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել

16:30, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Իրաքում ԴԱԻՇ-ին զոհ դարձած եզդիների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել

Իրաքի աշխարհազորայինները երկրի հյուսիս արևմուտքում՝ Սինջար քաղաքի մոտակայքում, ԴԱԻՇ-ի կողմից սպանված խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմաններ են հայտնաբերել: Այնտեղ ավելի քան 140 մարդ է թաղված եղել, նաև կանայք ու երեխաներ:
     Հաղորդվում է, որ առաջին գերեզմանը Սինջարի հարավում է եղել, այնտեղ 80 մարդ է թաղված եղել, բոլորը՝ եզդիներ: Երկրորդ զանգվածային գերեզմանը գտել են Քաբուսի գյուղում, դրանում եզդի կանայք ու երեխաներ են թաղված եղել:
     Սինջարը ԴԱԻՇ ահաբեկիչներից հիմնովին ազատագրվել է այս տարի: Այն համարվել է Իրաքի եզդիների կենտրոնը:

10249 | 3
Facebook