Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարցվածների 65%-ը կարծում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով ոչինչ էլ չի փոխվի հայ ժողովրդի կյանքում

20:05, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Հարցվածների 65%-ը կարծում են, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով ոչինչ էլ չի փոխվի հայ ժողովրդի կյանքում
     Նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց Հայաստանի և Եվրոմիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Փաստաթուղթը թեև լայն հնարավորություններ է ստեղծում տնտեսական, քաղաքական ոլորտներում համագործակցության խորացման, բայց չունի ազատ առևտրի բաղադրիչ, (քանի որ Հայաստանն այլ մաքսային միության մեջ է), և զիջում է ասոցացման համաձայնագրին: MAMUL.amհարցում էր կազմակերպել պարզելու հավատո՞ւմ եք արդյոք մեր ընթերցողները, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրով տեսանելի փոփոխություններ կլինեն հայ ժողովրդի կյանքում: Հարցմանը մասնակցածների 65%-ը կարծում են, որ ոչինչ էլ չի փոխվի, 25%-ի կարծիքով կլինեն դրական աննշան փոփոխություններ, իսկ 11%-ը կարծում են կլինեն դրական մեծ փոփոխությոններ:
3405 | 4
Facebook