Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչով է վնասակար նախաճաշից հրաժարվելը

02:40, կիրակի, 03 դեկտեմբերի, 2017 թ.
Ինչով է վնասակար նախաճաշից հրաժարվելը
     Journal of Psychology ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր չեն հրաժարվում նախաճաշից, քիչ են հակված սրտանոթային հիվանդություններին և շաքարախտին:
     Փորձագետները 21-60 տարեկան 49 մարդու խնդրել են արթնանալուց 2 ժամվա ընթացքում սնունդ ընդունել կամ ամեն օր մինչև կեսօրը քաղցած մնալ 6 շաբաթվա ընթացքում: Նրանք ընտրել են ուտեստները, շատերը նախընտրել են ավանդական վարսակը, տոստերն ու հյութը:
     Թեստից առաջ և հետո գիտնականները ֆիքսել են մասնակիցների մոտ արյան շրջանառության ցուցանիշները:
     Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նախաճաշերը նվազեցնում են գեների ակտիվությունը և նորմայի սահմաններում բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը ժամանակի ընթացքում կարող է օրգանիզմը պաշտպանել շաքարախտից և սրտային հիվանդություններից:
     Միևնույն ժամանակ, հավելյալ կալորիաները, որոնք ձեռք են բերում նախաճաշել սիրողներն, էական վնաս չեն հասցնում օրգանիզմին:
     «Այնուամենայնիվ, նիհար և գեր մարդկանց նախաճաշերի սննդացանկը պետք է տարբերվի»,- հայտարարել է սննդաբան Հավիեր Գոնզալեսը:
49967 | 1
Facebook