IT աշխարհում խոշորագույն Apple և սմարթֆոնների պրոցեսորների արտադրության ոլորտում առաջնորդ Qualcomm ընկերությունների միջև դատական պատերազմն այս շաբաթ ընթացել է նոր հայցերով: Հայցերից մեկով Qualcomm-ը պահանջել է ԱՄՆ-ում դադարեցնել iPhone X-ի վաճառքը:
Ընդհանուր առմամբ 3 նոր հայց է ներկայացվել, որոնցից մեկում ընկերությունը պնդել է, որ Apple-ը խախտել է Qualcomm-ի 16 արտոնագրերը այնպիսի սարքերում, ինչպիսիք են՝ iPhone 7/7 Plus, iPhone 8/8 Plus և iPhone X:
Qualcomm-ը նաև պնդել է, որ Apple-ն ապօրինաբար օգտագործել է արտոնագրված տեխնոլոգիան. պատկերի հետևի ֆոնը լղոզվում է՝ նմանակելով Բոկե էֆեկտը:
Հայցերում պահանջներ կան նաև փոխհատուցման մասին, սակայն գումարը չի հստակեցվել: