Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուկերբերգի քույրն ինքնաթիռում սեռական ոտնձգության զոհ է դարձել

14:45, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Ցուկերբերգի քույրն ինքնաթիռում սեռական ոտնձգության զոհ է դարձել
     Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը՝ Ռենդի Ցուկերբերգը, հայտնել է Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռում ուղևորներից մեկի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
     35-ամյա Ռենդի Ցուկերբերգի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելես-Մասաթլան չվերթի ժամանակ: Իր կողքին նստած տղամարդը սկսել է պատմել իր սեռական երևակայությունների մասին և քննարկել կողքով անցնող կանանց:
     Ռենդին բողոքել է բորտուղեկցորդներին, սակայն նրան հայտնել են, որ տղամարդը հաճախ է թռչում այդ չվերթով և առաջարկել են տեղափոխվել: Սակայն Ցուկերբերգը հրաժարվել է և ժամեր շարունակ լսել իր հասցեին արված արտահայտությունները: Թռիչքից հետո նա դիմել է ավիաընկերության ղեկավարությանն ու պատմել դեպքի մասին:
     Alaska Airlines-ի ներկայացուցիչները վստահեցրել են կնոջը, որ կհետաքննեն դեպքը, իսկ տղամարդուն ժամանակավորապես արգելել են օգտվել ավիաընկերությունից:
14202 | 1
Facebook