Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակիստանում թալիբները հարձակվել են համալսարանի վրա. կան զոհեր

12:05, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
Պակիստանում թալիբները հարձակվել են համալսարանի վրա. կան զոհեր

Պակիստանի Հեյբեր Փահթուհվա նահանգում թալիբները հարձակվել են Փեշավար քաղաքի գյուղատնտեսական համալսարանի վրա:
     Հարձակման հետևանքով առնվազն 9 մարդ է սպանվել, ևս 30 մարդ վիրավորվել է:
     Dawn լրատվականի հաղորդմամբ՝ դիմակավորված 4 զինյալ ներխուժել է համալսարանի շենք և կրակ բացել ուսանողների ուղղությամբ: Դեպքի վայր են հասել ոստիկաններ ու զինվորականներ: Լրատվականի տվյալներով՝ գրոհայիններն սպանվել են:
     Կատարվածի պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան շարժման տեղի ճյուղավորումը՝ Թեհրիկ ի Թալիբան Պակիստանը:

19928 | 0
Facebook