Այսօր բենզինի գինը թանկացավ ևս 10 դրամով՝ «Պրեմիումն» արժե 440 դրամ, «Ռեգուլյարը»՝ 420: Վերջին թանկացումը կիրակի էր: Ասում են՝ Ռուսաստանում ընթացող պրոցեսներով պայմանավորված, վառելիքի շուկայում առաջիկայում ցնցումները կարող են զգալի լինել: 2018-ի գարնանը ՌԴ-ում նախագահական ընտրություններ են անցկացվելու և, ըստ լուրերի, բենզինի և դիզվառելիքի գների 30-տոկոսանոց թանկացում է սպասվում, ինչն իր անմիջական ազդեցությունը կունենա նաև ՀՀ-ում: «Ո՞վ կպատկերացներ, որ «Ֆլեշ»-ը, «ՍիՓիԷս»-ը, որոնց 4 տարի առաջ մեղադրում էինք մենաշնորհի համար, հիմա զոհի դերում են հայտնվել, որովհետև մենակ «Ռոսնեֆտ»-ը կարող է ՀՀ բենզին ներկրել»,- ԱԺ երեկվա լսումների ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: