Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օդեսայում մայրը նորածին երեխային պահել է սառցախցիկում. փոքրիկը մահացել է

15:55, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Օդեսայում մայրը նորածին երեխային պահել է սառցախցիկում. փոքրիկը մահացել է

Ուկրաինայի Օդեսայի մարզում քննում են նորածին երեխայի մահվան դեպքը: Երեխային մայրը դրել է սառնարանի սառցախցիկում:
     Դեպքը տեղի է ունեցել Իզմաիլսկում: Ոստիկանությանն այդ մասին հայտնի է դարձել երեկ:
     Մայրը ոստիկաններին պատմել է, թե տղան ծնվել է մահացած, և նա որոշել է մարմինը դնել սառցախցիկում:
     Պարզվել է՝ կինը երեխային լույս աշխարհ է բերել երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին: Կինը գրանցված է եղել հիվանդանոցում, բայց ծննդաբերել է տանը և բժիշկների չի դիմել՝ չնայած բժշկական օգնության կարիք է ունեցել: Նրա առողջական վիճակը երեխային լույս աշխարհ բերելուց հետո վատացել է:
     Ավելի ուշ նա ստիպված դիմել է բժիշկների օգնությանը, և կատարվածը պարզվել է: Հիվանդանոցի աշխատակիցները կատարվածի մասին հայտնել են ոստիկաններին, վերջիններն էլ կնոջ տանը հայտնաբերել են երեխայի մարմինը:
     Կինն այժմ հոսպիտալացվել է: Հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանություն հոդվածով: Կատարվածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:

7883 | 0
Facebook