ՌԴ տեղեկատվական քաղաքականության հարցերով դաշնային խորհրդի հանձնաժողովի անդամ Իգոր Մորոզովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշման դեմ պատասխան միջոցները կընդունվեն արդեն այսօր, հաղորդում է РИА Новости-ն:
«Անհրաժեշտ է պատասխան միջոցներ կիրառել որքան հնարավոր է շուտ, առանց հապաղելու: Արդեն այսօր, կարծում եմ, այդ միջոցները կընդունվեն»,- ասել է Մորոզովը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը RT-ի լրագրողներին զրկել է հավատարմագրերից «օտար գործակալի» կարգավիճակի պատճառով: