Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում 120 միլիոն եվրո արժողությամբ հերոինի խմբաքանակ է առգրավվել

14:45, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Իսպանիայում 120 միլիոն եվրո արժողությամբ հերոինի խմբաքանակ է առգրավվել
     Իսպանիայի ոստիկանությունը հերոինի խմբաքանակ է առգրավվել, որի արժեքը «սև շուկայում» հասել է 120 միլիոն եվրոյի: Այս մասին հայտնել է Իսպանիայի ՆԳՆ ղեկավար Հուան Իգնասիո Սոիդոն, հաղորդում է РИА Новости-ն:
     Նա հայտնել է, որ հերոինի քաշը գերազանցել է 330 կգ. Իսպանիայում երբևէ առգրավված թմրանյութի խոշոր խմբաքանակն է եղել:
     Mundo պարբերականի հաղորդմամբ՝ 263 կգ հերոինը թաքցված է եղել ցեմենտով լի պարկերի մեջ:
     Այն հայտնաբերվել է կասկածյալների բնակարաններում անցկացված խուզարկությունների ժամանակ:
7841 | 0
Facebook