Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տոնական օրերի հետ կապված վարչապետը հանձնարարական տվեց ՊԵԿ ու ԿԲ նախագահներին

11:30, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Տոնական օրերի հետ կապված վարչապետը հանձնարարական տվեց ՊԵԿ ու ԿԲ նախագահներին
     Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման ու ներդրումների և Արդարադատության նախարարներին ու ՊԵԿ նախագահին հանձնարարել է աշխատել ՔՕ-ում փոփոխություններ կատարելու շուրջ՝ վերաբերող տնտեսական հանցագործությունների ապաքրեականացմանը: «Հանձնարարում եմ երկամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել ՔՕ-ով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան ու առկա է դրանց վարչական վարույթի լուծման արդյունավետ հնարավորություն»:
     Կառավարության ղեկավարի հաջորդ հանձնարարականը տոնական ու նախատոնական օրերին մաքսային ծառայության ու բանկերի գրաֆիկի վերաբերյալ էր: «Այդ օրերին կտրուկ ակտիվանում է տնտեսվարողների գործունեությունն, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվողներին մաքսային մարմինների ու բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը՝ դրանք ժամանակին, առանց ընդհատումների կազմակերպելու համար»,- ասաց Կարապետյանը՝ ՊԵԿ ու ԿԲ նախագահներին հանձնարարելով դեկտեմբերի 2-ից մինչև ամանորյա տոների ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ապահովելու նպատակով շաբաթ-կիրակի ու տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակեպման հերթապահություն:
10335 | 2
Facebook