Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել խզել Հյուսիսային Կորեայի հետ կապերը

10:15, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել խզել Հյուսիսային Կորեայի հետ կապերը

ԱՄՆ-ն կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին խզել Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած կապ, դադարեցնել առևտուրն ու արտաքսել հյուսիսկորեացի աշխատավորներին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, հաղորդում է РИА Новости-ն:
     Նրա խոսքով՝ դա վերաբերում է այդ երկրի հետ համագործակցության ցանկացած ոլորտին, ներառյալ առևտրային ոլորտը:
     Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Չինաստանը պետք է դադարեցնի Հյուսիսային Կորեա նավթի մատակարարումները:
     Հեյլին ընդգծել է, որ Պեկինը պետք է առաջատարի դիրք զբաղեցնի և «գործն ավարտին հասցնի»:
     Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ին Հյուսիսային Կորեային զրկել ձայնի իրավունքից:

8499 | 0
Facebook