Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Աբրահամյանի փեսաները հետ չեն մնում աներոջից, նրանք իրական կալվածատեր են. «Հրապարակ»

09:55, հինգշաբթի, 30 նոյեմբերի, 2017 թ.
Հովիկ Աբրահամյանի փեսաները հետ չեն մնում աներոջից, նրանք իրական կալվածատեր են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ Վահան Մամիկոնյանը, դատելով եկամուտների հայտարարագրից, հետ չի մնում աներոջից։
     Նա իսկական կալվածատեր է՝ 7 հողամաս, 1 մեքենա՝ TOYOTA CAMRY 2.5 GAS մակնիշի, 120 հազար դոլար, 80 հազար եվրո, 5 մլն․ դրամ, երբ աշխատավարձը կազմել է 3,7 մլն․ դրամ։ Աբրահամյանի մյուս փեսան էլ պակաս միլիոնատեր չէ։
     Ռեբեկա Աբրահամյանի ամուսինը՝ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն վարչության պետ Վլադիմիր Թամրազյանը, 3 հողամաս ունի, «Լեքսուս» մեքենայի սիրահար է՝ LEXUS LX 570 և LEXUS ES 250 մակնիշի, իսկ դրամական միջոցները գերազանցում են շատ պետական հիմնարկների տարեկան բյուջեն։
     Նա հայտարարագրել է 800 հազար եվրո, 750 հազար դոլար, 400 մլն դրամ։ Թեև աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունն ընդամենը 2,9 մլն դրամ է։
     Ունեցվածքով իրար չզիջող Արգամիչի «ֆեոդալ» փեսաները մեկ ընդհանրություն ևս ունեն, նրանք երկուսն էլ Հովիկ անունով զավակներ ունեն»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

5751 | 10
Facebook