Կատալոնական Կալելյա քաղաքի մոտակայքում ծովն ափ է նետել հսկայական կրիա, որի քաշն, ինչպես հետո է պարզվել, եղել է 700 կգ: Երբ մարդիկ նրան գտել են, նա արդեն սատկած է եղել: Կենսաբանները պարզել են, որ հսկայական կրիան պատկանում է Dermochelys coriacea տեսակին, որոնք շատ հազվադեպ են հանդիպում Միջերկրական ծովում: Դրանք սովորաբար ապրում են արևադարձային ջրերում՝ Հարավային Ամերիկայի ափերի մոտ:
Ծովն ափ է նետել գրեթե մեկ տոննայանոց կրիայի
Այս առանձնյակն ուղարկվել է Բարսելոնայի համալսարաններից մեկն՝ ուսումնասիրությունների նպատակով:
Ծովն ափ է նետել գրեթե մեկ տոննայանոց կրիայի