Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանի վճռից հետո թույն խմած խորվաթ գեներալը մահացել է

19:05, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Դատարանի վճռից հետո թույն խմած խորվաթ գեներալը մահացել է
     Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստի ժամանակ՝ դատարանի վճռից հետո թույն խմած խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը մահացել է: Hina լրատվականի տվյալներով՝ գեներալը մահացել է հիվանդանոցում:
     Տեղեկատվությունը, սակայն, պաշտոնապես հաստատված չէ:
    

Հիշեցնենք, որ այսօր Հաագայում քննվել է Պրալյակի և ևս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը, որով Պրալյակը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր վճիռը:

8044 | 0
Facebook