RT America ընկերությունը կորցնում է իր գործընկերներին ԱՄՆ-ում «օտար գործակալի» կարգավիճակ ստանալու պատճառով: Այս մասին Դաշնային խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է RT և Sputnik հեռուստաալիքների գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Նա հիշեցրել է, որ
RT-ն ստիպված էր գրանցվել նման կարգավիճակով քրեական հետապնդումից խուսափելու համար: Ռուսական լրատվամիջոցի նկատմամբ նման պահանջներ էր առաջադրել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:
Սիմոնյանի խոսքով՝ հեռուստաալիքի մի շարք ռազմավարական գործընկերներ հայտնել են, որ այլևս չեն կարող իրենց ծառայությունները մատուցել, իսկ որոշ գործընկերներ հասկացնել են տվել, որ կխստացնեն պայմանները: