Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաագայի դատարանի վճռի հրապարակումից հետո դատապարտյալը թույն է խմել

15:55, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Հաագայի դատարանի վճռի հրապարակումից հետո դատապարտյալը թույն է խմել

Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստի ժամանակ խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանի վճռի ընթերցումից հետո թույն է խմել:

Life-ը հաղորդում է, որ այսօր Հաագայում քննվել է Պրալյակի և ևս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը, որով Պրալյակը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման:

Նշվում է, որ Պրալյակը թույնն ընդունել է վճռաբեկ ատյանի կողմից վճռի վերահաստատումից հետո: Միջադեպի հետևանքով դատական նիստը դադարեցվել է: Այժմ դատապարտյալի վիճակի մասին տեղեկություն չկա:

8792 | 0
Facebook