Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցում տեսանյութ է հայտնվել սաուդցի արքայազնների «5-աստղանի բանտից»

13:25, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Համացանցում տեսանյութ է հայտնվել սաուդցի արքայազնների «5-աստղանի բանտից»
     Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչ պայմաններում են պահվում կաշառակերության մեղադրանքով ձերբակալված սաուդցի մի շարք արքայազններ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
     Տեսանյութում «5-աստղանի բանտն» է՝ Էր Ռիյադի շքեղ Ritz-Carlton հյուրանոցը:
     BBC-ի հաղորդմամբ՝ այժմ շքեղ հյուրանոցում ընդհանուր առմամբ մոտ 200 մարդ է գտնվում: Նրանք բոլորը «բանտ» են տեղափոխվել վերջերս ստեղծված՝ կաշառակերության դեմ պայքարի հարցով Բարձրագույն հանձնաժողովի կողմից, որը գլխավորում է երկրի 32-ամյա թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Հանձնաժողովը լայն իրավասություններ ունի. կարող է ձերբակալել, արգելել լքել թագավորությունը, սառեցնել հաշիվներն ու հետևել կասկածյալների եկամուտների աղբյուրներին:
Համացանցում տեսանյութ է հայտնվել սաուդցի արքայազնների «5-աստղանի բանտից»
10653 | 0
Facebook