Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ արքայազնն ազատ է արձակվել 1 միլիարդ դոլարի դիմաց

11:50, չորեքշաբթի, 29 նոյեմբերի, 2017 թ.
Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ արքայազնն ազատ է արձակվել 1 միլիարդ դոլարի դիմաց
     Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ արքայազն Միթեբ բին Աբդուլան, ով ձերբակալվել էր հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում, ազատ է արձակվել 1 միլիարդ դոլարի դիմաց, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սաուդցի պաշտոնյային:
     Պաշտոնյան հայտնել է, որ ևս 3 մարդ ազատ է արձակվել կառավարության հետ համաձայնության հասնելուց հետո:
     Ավելի վաղ թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտնել էր, որ արքայազնների 95%-ը համաձայնել է իր միջոցները ներդնել Սաուդյան Արաբիայի պետական բյուջեում: Արդյունքում երկրի բյուջեն համալրվել է մոտ 100 միլիարդ դոլարով: Նա նաև հայտնել էր, որ ձերբակալվածների միայն 1%-ն է կարողացել ապացուցել իր անմեղությունը, և նրանց դեմ գործը դադարեցվել է:
7553 | 0
Facebook