Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը ծրագիր է մշակում, որը կվերահսկի օգտատերերի ինքնասպանության մասին մտքերը

15:10, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Facebook-ը ծրագիր է մշակում, որը կվերահսկի օգտատերերի ինքնասպանության մասին մտքերը
     Facebook սոցցանցն ընդլայնում է ինքնասպանությունները կանխելու հարցում իր ջանքերը՝ հիմնվելով արհեստական բանականության վրա: Ընկերությունն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է վերահսկել և արձագանքել ողջ աշխարհում սոցցանցից օգտվողների ինքնասպանության մասին մտքերը՝ բացառությամբ Եվրոմիության: Այդ ուղղությամբ տարվող ջանքերի մասին հայտնել է ընկերության արտադրանքի կառավարման հարցերով փոխնախագահ Գայ Ռոզենը:
     Ընկերության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Facebook-ն օգտագործում է պատկերները կամ ուղիղ միացմամբ տեսագրությունները ճանաչելու գործառույթը, որոնցում ինչ-որ օգտատեր կարող է մտածել ինքնասպանության մասին, և արագ արձագանքում է այդ հաղորդագրություններին:
     Սակայն Ռոզենը նշել է, որ ընկերությունն ապավինում է մարդկային գործոնին, ովքեր հետաքննում են ինքնասպանության կամ ինքնավնասման ենթատեքստով հաղորդագրությունները:
     Այդ աշխատակիցները նաև հատուկ ծրագրային սպասարկում են օգտագործում պատկերները, տեղանքը ճանաչելու համար: Նրանք նաև սահմանում են, թե որ մարմինները պետք է կանխեն ինքնասպանության հնարավոր փորձերը:
     Ծրագրային սպասարկումն օգտագործում է որոշակի արտահայտություններ. օրինակ՝ «Կարո՞ղ եմ արդյոք օգնել», «Ամեն ինչ կարգի՞ն է»:
     Facebook-ը մայիսին առաջին անգամ հայտարարել էր, որ 3000 մարդ է վարձել, ովքեր կօգնեն հետևել սոցցանցում ինքնասպանության մասին կատարվող մեկնաբանություններին, գրառումներին կամ տեսագրություններին:
5367 | 0
Facebook