Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանն Ադրբեջանին բացատրություն է տվել՝ կապված արցախցի նկարիչների ցուցահանդեսի հետ

14:40, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Վրաստանն Ադրբեջանին բացատրություն է տվել՝ կապված արցախցի նկարիչների ցուցահանդեսի հետ
     Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի անցկացումը մասնավոր նախաձեռնություն է, դրա կազմակերպմանը պետական կառույցները չեն մասնակցել, հաղորդում է «Новости-Грузия»-ն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին:
     Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն անհանգստություն էր հայտնել և դիմել համապատասխան պետական կառույցներին՝ կապված «Վերածնունդ» անվանումով ցուցահանդեսի բացման հետ, որին ներկայացված են արցախցի 7 երիտասարդ նկարչի աշխատանքներ:
     Ցուցահանդեսը բացվել է «Այարթուն» կենտրոնում, Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո և կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը:
     Վրաստանի ԱԳՆ-ի բացատրության մեջ ասվում է, որ ցուցահանդեսում չկա որևէ նշան, որ կարող է վնաս հասցնել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
5304 | 0
Facebook