Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունների մոտ ամենալավն ստացվում է եվրոպացիների քթից քարշ տալն, այլ ոչ թե առաջարկվող ու ֆինանսավորվող բարեփոխումների իրագործումը». Regnum

11:15, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
«Տպավորություն է, որ ՀՀ իշխանությունների մոտ ամենալավն ստացվում է եվրոպացիների քթից քարշ տալն, այլ ոչ թե առաջարկվող ու ֆինանսավորվող բարեփոխումների իրագործումը». Regnum

Մինչ 2020թ. Եվրոմիությունը Հայաստանին որպես օգնություն կտրամադրի 170 միլիոն եվրո: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա նաև նշել է, որ Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման համար Եվրոմիությունն արդեն իսկ 500 միլիոն եվրո է ծախսել:
     «Ես կարծում եմ, որ կան չօգտագործված հնարավորություններ, ինչը մտահոգում է ինձ, քանի որ Հայաստանի հասարակ քաղաքացիներն իրավունք ունեն հարցնելու՝ դուք խոսում եք մեծ փողերի մասին, որ ԵՄ-ն ծախսել է 500 միլիոն եվրո, որտե՞ղ են այդ փողերը, ցույց տվեեք մեզ: Եվ դա տրամաբանական հարց է և ուշադրության արժանի»,- ասել է Սվիտալսկին:
     Նա ընդգծել է, որ Եվրոմիությունը Հայաստանի խոշորագույն դոնորն է, և եթե մյուս դոնորները կրճատում են ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը, ապա ԵՄ-ը հայտարարում է 20-25% աճի մասին:
     Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը պետք է շոշափելի լինի հասարակ քաղաքացիների համար: «Մենք սա ՀՀ շարքային քաղաքացիների համար ենք անում, ճիշտ է՝ բանակցությունները վարել են դիվանագետները, բայց սովորական քաղաքացիների համար»,- հավելել է Սվիտալսկին:
     Հարցին՝ ինչ մեխանիզմներ է կիրառելու Եվրոմիությունը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացին հետևելու համար և ինչ կլինի, եթե այդ պարտավորությունները չիրականացվեն կամ էլ իրականացվեն մասամբ, Սվիտալսկին պատասխանել է, որ Եվրոմիությունը խրախուսում ու աջակցում է, սակայն երբեք չի պարտադրում:
     Regnum լրատվական գործակալությունը նկատում է, որ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ֆինանսական ազդեցության լծակների պահպանման ու կրկնապատկման համար է, որ Եվրոմիությունը համառորեն պնդում էր համաձայնագրի ստորագրումը, անգամ այն բանից հետո, երբ Եվրոմիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման վերաբերյալ 3 տարի տևած բանակցություններից հետո Երևանը որոշեց դառնալ ԵՏՄ անդամ:
     Այստեղ պետք է հիշել հայաստանյան ընտրությունները, երբ դրանց արդյունքներով Եվրոմիության և Միացյալ Նահանգների դիտորդները քննադատում են ՀՀ իշխանություններին կեղծարարությունների համար և պահանջում բարփոխումներ կատարել ընտրական օրենսգրքում՝ հակառակ դեպքում սպառնալով զրկել ֆինանսական աջակցությունից: Բայց որոշ ժամանակ անց բոլոր սպառնալիքները մոռացվում են, ու Հայաստանը շարունակում է ԵՄ-ից և ԱՄՆ-ից միլիոնավոր գրանտներ ու վարկեր ստանալ՝ մարդու իրավունքների բարելավման, ժողովրդավարության զարգացման, կաշառակերության դեմ պայքարի համար:
     Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ իշխանությունների մոտ ամենալավն ստացվում է եվրոպացիների քթից քարշ տալն, այլ ոչ թե առաջարկվող ու ֆինանսավորվող բարեփոխումների իրագործումը, եզրափակել է լրատվականը:

Աղբյուրը` regnum.ru
4707 | 0
Facebook