Հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերը մտադիր է ռինգ վերադառնալ։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։ Նշվում է, որ Մեյվեյզերը բազմիցս զրուցել է իր մտերիմների հետ՝ ռինգ վերադառնալու շուրջ։ Բռնցքամարտիկին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Ֆլոյդը ցանկանում է 51-րդ մենամարտն անցկացնել։