Նոր Մոսկվայում այսօր առավոտյան տեղի ունեցած ողբերգական վրաերթի տեսանյութը հայտնվել է համացանցում: Audi ավտոմեքենան հարվածել է չկարգավորվող հետիոտնային անցումով անցնող մորն ու հնգամյա աղջկան: Ստացած վնասվածքներից երեխան տեղում մահացել է, մայրը ծանր վիճակում հիվանդանոցում է: Վրաերթի հեղինակ վարորդը փախուստի չի դիմել, սպասել է ոստիկանների ժամանմանը:
Տեսանյութը հրապարակելով՝ ոստիկանները կոչ են արել բոլոր վարորդներին՝ ուշադիր լինել հատկապես չկարգավորվող անցումներին մոտենալիս ու երբեք չգերազանցել արագությունը: