Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հետաքրքիր է

Ինչպես տնային պայմաններում ազատվել այրոցից

17:05, շաբաթ, 06 հունվարի, 2018 թ.
Ինչպես տնային պայմաններում ազատվել այրոցից

Տոնական այս օրերին առատ ու ճոխ հյուրասիրություններից հետո շատերն են բախվում այրոցի հետ, ինչը տհաճ և անհանգստացնող երևույթ է: Այրոցից ազատվելու համար գոյություն ունեն տարբեր միջոցներ, որոնք դեղամիջոցներից վատ ազդեցություն չեն ունենում: Ահա դրանցից ամենամատչելիները:

  1. Մանրացրեք հունական ընկույզը կամ նուշը: Ընդամենը 1 ճաշի գդալը բավարար կլինի՝ այրոցից ազատվելու համար:
  2. Առավոտյան հնդկաձավարի շիլա կերեք. այն ողջ օրվա ընթացքում կազատի այրոցից:
  3. Մարդկանց մի մասին այրոցի դեպքում օգնում է բուսական յուղը: Այրոցի դեպքում կարող եք 1 թեյի գդալ բուսական յուղ խմել:
  4. Գազար, խնձոր, դդումի կամ արևածաղկի սերմեր: Այս մթերքներից մեկը կերեք փոքր քանակով և միանգամից լավ կզգաք:
  5. Հնդկաձավարը բովեք, փոքրացրեք և օրվվա ընթացքում երեք անգամ փոքր քանակով ընդունեք:
  6. Օգտակար է նաև հալվեի հյութը:
  7. Այրոցի դեպքում արագ օգնող միջոց է նաև առանց շաքարի մաստաքը:
| | |
6701 | 0
Ideal համակարգ