Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յուրաքանչյուր 10 րոպեում Եմենում մի երեխա է մահանում. ՄԱԿ

00:10, երեքշաբթի, 28 նոյեմբերի, 2017 թ.
Յուրաքանչյուր 10 րոպեում Եմենում մի երեխա է մահանում. ՄԱԿ

Եմենը երեխաների համար աշխարհի ամենասարսափելի վայրերից մեկն է: Այդ կարծիքին է ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ներկայացուցիչ Հերթ Քափելերը, հաղորդում է Интерфакс-ը:
     Հենվելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների վրա՝ նա հայտնում է, որ Եմենում շուրջ 11 միլիոն երեխա մարդասիրական անհապաղ օգնության կարիք ունի և «յուչաքանչյուր 10 րոպեում Եմենում հիվանդություններից, որոնց կանխարգելումը հնարավոր է, մահանում է 1 երեխա»:
     Ցավորք, պատերազմը Եմենում վերածվել է երեխաների դեմ պատերազմի»,- ընդգծել է Քափելերը: Ըստ նրա՝ Եմենում Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիայի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր մահացել կամ ծանր վիրավորում է ստացել 5 հազար երեխա:
     Հիշեցնենք՝ Եմենի հակամարտությունն սկսվել է 2014թ.: Երկրի հուսիթ ապստամբները և նախկին նախագահ Ալի Աբդալե Սալեհին հավատարիմ ուժերը մարտնչում են նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի դեմ, վերջինին աջակցում է արաբական կոալիցիան:

5973 | 0
Facebook