Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպական նավթի գները կայուն են, ամերիկյան նավթն էժանանում է

11:35, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Եվրոպական նավթի գները կայուն են, ամերիկյան նավթն էժանանում է

Աշխատանքային շաբաթվա մեկնարկին եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի գները կայունություն են ցուցաբերում, ամերիկյան WTI տեսակի նավթը նախորդ շաբաթ 2.5 տարվա առավելագույն՝ 58.95 դոլար արժեքը գրանցելուց հետո այսօր էժանանում է:
     «Բրենթ» նավթի հունվարյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի բորսայում հասել է 63.84 դոլարի:
     Ամերիկյան նավթը Նյու Յորքի բորսայում գնահատվել է 58.7 դոլար՝ 0.42%-ով պակաս:
     Նախորդ շաբաթվա արդյունքներով՝ եվրոպական նավթը թանկացել է 1.8%-ով, իսկ ամերիկյանը՝ 4%-ով:

4023 | 0
Facebook