Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բալիում հրաբխի ժայթքման պատճառով 100 հազար մարդ կտարհանվի

11:05, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Բալիում հրաբխի ժայթքման պատճառով 100 հազար մարդ կտարհանվի

Ինդոնեզիայի Բալի կղզում Ագունգ հրաբխի ժայթքման հետևանքով 100 հազար մարդ ենթակա է տարհանման: Այս մասին հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների գերատեսչությունից:

Ավելի քան 40 հազար մարդ արդեն լքել է իր տունը, բայց առաջիակում այս թիվը կկրկնապատկվի:
     Ինդոնեզիայի իշխանություններն այսօր ավելացրել են սպառնալիքի մակարդակը՝ հասցնելով առավելագույն 4 բալի, ինչը վկայում է այն մասին, որ հզոր հրաբխի ժայթքման հավանականությունը շատ բարձր է:
     Բալիի օդանավականայում հետաձգվել է առնվազն 445 չվերթ, այդ թվում՝ 196 միջազգային: Հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում թռչել կզղուց:
     Նշենք, որ Ագունգ հրաբխի ժայթքման հետևանքով 1963թ. զոհվել է ավելի քան 1500 մարդ, շուրջ 100 հազար մարդ զրկվել է իր տնից:

8471 | 0
Facebook