Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահմեդական 41 երկիր հակաահաբեկչական նոր կոալիցիա են ստեղծել

10:35, երկուշաբթի, 27 նոյեմբերի, 2017 թ.
Մահմեդական 41 երկիր հակաահաբեկչական նոր կոալիցիա են ստեղծել

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը նոյեմբերի 26-ին հայտարարել է մահմեդական նոր հակաահաբեկչական կոալիցիայի աշխատանքի մեկնարկի մասին: Կոալիցիայի անդամ է իսլամական 41 պետությունը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Կոալիցիայի անդամները պատրաստվում են միավորել իրենց «ռազմական, ֆինանսական և քաղաքական ջանքերը»՝ ահաբեկչությանը դիմադրելու համար: Ինչպես նշել է Մուհամեդ բեն Սալմանը, համագործակցելու են նաև նրանց հատուկ ծառայությունները:

Ռազմական դաշինքի մեջ հիմնականում ներառված են սուննի երկրները, դաշինքի մեջ չեն մտնում ո՛չ Իրանը, ո՛չ Իրաքը, ո՛չ Սիրիան:

Արաբական մի շարք երկրների կողմից բոյկոտի ենթարկված Կատարը, որը նախկինում մասնակցում էր ռազմական կոալիցիաներին, նույնպես բացակայում է:

Կոալիցիայի ստեղծման մասին Էր Ռիադում հայտարարել էին դեռ 2015 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ դրա մեջ էր մտնում 31 երկիր, այդ թվում՝ Կատարը:

4331 | 0
Facebook