Թուրքիայի իշխանությունները նոյեմբերի 27-ը հայտարարել են սգո օր՝ ի հիշատակ Եգիպտոսի Սինայի թերակղզում տեղի ունեցած խոշոր ու դաժան ահաբեկչության: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ահաբեկիչների խումբը հարձակվել էր Էր-Ռոուդ մզկիթում հավաքվածների վրա՝ նախ ռումբեր պայթեցնելով, ապա կրակահերթ բացելով փախչողների վրա:
Այս պահին զոհերի թիվը հասել է 305-ի, այդ թվում՝ 27 երեխա ու ավելի քան 100 տարեց: Վիրավորվել է 130 խաղաղ բնակիչ: Հարձակվողները 30-ն են եղել, նրանք կրակել են նաև շտապօգնության բժիշկների վրա: Իսկ ահաբեկչությունը ծրագրել են մեկ տարի: Եգիպտոսը սգո օր է նշանակել նոյեմբերի 25-27-ը: