Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Brexit-ից հետո եվրոպական բանկերը Մեծ Բրիտանիայից դուրս են բերել 350 մլրդ եվրոյի իրենց ակտիվները

15:05, կիրակի, 26 նոյեմբերի, 2017 թ.
Brexit-ից հետո եվրոպական բանկերը Մեծ Բրիտանիայից դուրս են բերել 350 մլրդ եվրոյի իրենց ակտիվները
     2016-ից սկսած՝ Brexit-ի հանրաքվեից հետո, եվրոպական բանկերը Մեծ Բրիտանիայից դուրս են բերել 350 մլրդ եվրոյի իրենց ակտիվներն, այս մասին հայտնում է Financial Times-ը: Մինչև ընթացիկ տարվա հունիսը ԵՄ անդամ երկրների բանկերը Մեծ Բրիտանիայում կրճատվել են 17%-ով: Մասնագետներն դա կապում են հետագա հնարավոր կորուստներից խուսափելու մտավախության հետ. վտանգը կարող է պահպանվել մինչև 2019-ի մարտ, երբ Մեծ Բրիտանիան վերջնականապես դուրս կգա ԵՄ-ից: Հարցմանը մասնակցած բանկերի ներկայացուցիչները որպես մտավախության գլխավոր պատճառ նշել են ֆինանսական պայմանագրերի իրավակարգավորումների, տվյալների պաշտպանության և դատական գործերի հնարավոր փոփոխությունները:
4948 | 0
Facebook