Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայկական մանևրն ու բելառուսական բլիցկրիգը. Մոսկվայի դաշնակիցներն Արևմուտք են գնում. Gazeta

16:35, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Հայկական մանևրն ու բելառուսական բլիցկրիգը. Մոսկվայի դաշնակիցներն Արևմուտք են գնում. Gazeta
     Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանը ստորագրեց Եվրոմիության երկրների հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը, գրում է Gazeta.ru-ն:
     «Գագաթնաժողովի մասնակիցները ողջունում են Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրը: Միջոցառման մասնակիցները նաև ողջունում են Ադրբեջանի հետ ընդլայնված համաձայնագրի աշխատանքներում կատարված լուրջ առաջընթացը»,- տեքստից հատված է մեջբերում Gazeta.ru-ն:
     Պարբերականը նշում է, որ Երևանի և Բրյուսելի նոր համաձայնագիրը տարբեր ոլորտներում լայն համագործակցություն է ենթադրում:
     «Հայաստանը քաղաքացիական հանրության, կաշառակերության դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, և, ամենակարևորը, բիզնեսի զարգացման համար միջոցներ կստանա: Փաստաթղթով թույլատրվում է եվրոպական շուկաներ Հայաստանից որոշ ապրանքների արտահանումը»,- պարբերականին ասել է Հայաստանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:
     Նրա խոսքով՝ համաձայնագիրը թույլ է տալիս նաև զարգացնել կրթության, շրջակա միջավայրի պահպանության և գիտատեխնիկական ոլորտները:
     Ընդ որում, աղբյուրը նշել է, որ Հայաստանը կպահպանի իր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունում:
     Gazeta.ru-ի աղբյուրը հայտնել է նաև, որ համաձայնագիրը չի դյուրացնի ԵՄ երկրների հետ վիզաների չեղարկման գործընթացը:
     Պարբերականը գրում է նաև Մոսկվայի մյուս դաշնակցի՝ Բելառուսի մասին, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չմասնակցեց «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին՝ չնայած այն հանգամանքին, որ ԵՄ ներկայացուցիչները նրան հրավեր էին ուղարկել միջոցառմանը մասնակցելու համար:
     Բելառուսի համար ընդլայնված համաձայնագրի կարևորության մասին հայտնել էր երկրի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը: Նա նշել էր, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը վաղ թե ուշ կլինի, և դրան ոչինչ չի խոչընդոտում:
9489 | 3
Facebook