Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը 25 տարի անց կկորցնի ԵՄ «հայկական կոնյակ» մատակարարելու իրավունքը. РБК

15:35, շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Հայաստանը 25 տարի անց կկորցնի ԵՄ «հայկական կոնյակ» մատակարարելու իրավունքը. РБК
     Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագիրը թույլ կտա արտադրողներին ևս 25 տարի պահպանել հայկական կոնյակ արտահանելու իրավունքը: Այս մասին գրում է ռուսական РБК պարբերականն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը:
     Փաստաթղթում նշվում է, որ «կոնյակ» անվանումը ֆրանսիական է, սակայն Երևանի հետ համաձայնագիրը ենթադրում է, որ մոտակա 25 տարիների ընթացքում հայ արտադրողները կարող են օգտագործել այդ անվանումն ու նույն պայմաններով արտահանեն կոնյակը:
     Պարբերականը հիշեցնում է, որ Եվրոմիությունը Հայաստանին նաև տեխնիկական և ֆինանսական աջակցություն կցուցաբերի, որպեսզի հայ արտադրողները կարողանան աստիճանաբար հրաժարվել «կոնյակ» անվանումից և պաշտպանել իրենց «բրենդի»-ն:
     РБК-ն նաև հետաքրքրվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից, թե ինչի կհանգեցնի համաձայնագրի ստորագրումը: Վերջիններս հավաստիացրել են, որ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին խոսք չի լինի, քանի որ Հայաստանն արդեն ներառված է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Մաքսային միությունում:
     ԵՄ-ն նաև կմեծացնի Հայաստանի ֆինանսական օգնությունը, նշում է պարբերականը: 2017-2020թթ. մոտ 160 միլիոն եվրոյի չափով օգնություն կհատկացվի:
8461 | 0
Facebook